Եվրոպական խորհրդարանում 2007 թվականի հունիսին, ապա և 2009 թվականի հունիսի 7-ին ընտրությունների ժամանակ Բուլղարիայի ներկայացուցիչներից Ժելյաևան ընտրվել է եվրոպատգամավոր։ 2009 թվականի հոկտեմբերի 5-ին Բոյկո Բորիսովը առաջադրել է նրա թեկնածությունը որպես Եվրոպական հանձնաժողովի անդամի թեկնածու[1][2]։ Սակայն Die Welt թերթի հոդվածում նրա ամուսին Կրասիմիր Ժելևը մեղադրվել է ռուսական մաֆիայի հետ կապերի համար[3]։
Եվրոպական խորհրդարանի խորհրդարանական հանձնաժողովի առաջ անհաջող ներկայացումից հետո Ռումիանա Ժելևան հանել է իր թեկնածությունը միջազգային համագործակցության և հումանիտար օգնության տրամադրման հարցերով եվրոհանձնաժողովում պաշտոնից, հեռացել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից։ 2010 թվականի հունվարի 20-ին ГЕРБ կուսակցության գործադիր հանձանաժողովը ընդունել է նրա պաշտոնաթողությունը[4]։